«Բանանցում» մարզվում են երկու պոտենցիալ նորեկներ

«Բանանցում» մարզվում են երկու պոտենցիալ նորեկներ

Հանքավանում շարունակվում է Երևանի «Բանանցի» ուսումնամարզական հավաքը: Արամ Ոսկանյանի գլխավորությամբ թիմն օրական երկու մարզում է անցկացնում, որոնց ընթացքում մեծ տեղ է տրվում ֆիզիկական աշխատանքին:

Թիմի հետ մարզվում են երկու պոտենցիալ նորեկներ: «Բանանցի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ առաջիկա օրերին նախատեսվում է պայմանագիր ստորագրել 22-ամյա մակեդոնացի պաշտպան Վլատկո Դրոբարովի հետ: Վերջինս խաղացել է մակեդոնական «Տետեկս», «Նապրեդոկ» և այլ ակումբներում: «Բանանցում» մարզվում է նաև 26-ամյա բոսնիացի պաշտպան Բոյան Միխայլովիչը, ով վերջին տարիներին հանդես է եկել հունգարական «Ույպեշտում»:

Հավելենք, որ հուլիսի 6-ին, 17:00-ին Հանքավանում նախատեսված է ստուգողական հանդիպում «Գանձասար-Կապանի» հետ, իսկ հավաքը կեզրափակվի հուլիսի 9-ին Երևանում կայանալիք «Բանանց-2»-ի դեմ խաղով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում