«Անթալյասպորի» նախագահ. Հույս ունենք ձեռք բերել Մեսսիին

«Անթալյասպորի» նախագահ. Հույս ունենք ձեռք բերել Մեսսիին

Թուրքական «Անթալյասպորի» նախագահ Գյուլթեքին Գենջերը հաղորդել է, որ ակումբը պլանավորում է ապագայում ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին։

-Հույս ունեմ, որ հաջորդ նախագահը, ով կփոխարինի ինձ, կկարողանա հինգ տարվա ընթացքում ձեռք բերել Մեսսիին,-ասել է Գենջերը «LigTV»-ի եթերում։

Հիշեցնենք, որ թուրքական Սուպերլիգայի նորեկը արդեն պայմանագիր է կնքել հարձակվող Սամուել Էտո´Օի հետ և պայմանավորվել կիսապաշտպան Ռոնալդինյոյի տեղափոխության վերաբերյալ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում