«Ալաշկերտը» վաղը կմեկնի Շոտլանդիա

«Ալաշկերտը» վաղը կմեկնի Շոտլանդիա

Հուլիսի 9-ին «Ալաշկերտը» Շոտլանդիայի Պերտ քաղաքում կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումը «Սենթ Ջոնսթոնի» հետ։ Խաղը տեղի կունենա «ՄակԴիարմիդ Փարկ» մարզադաշտում, որը «Սենթ Ջոհնսթոնի» տնային խաղերի արենան է և ունի մոտ 10 հազար նստատեղ։ Այդ մասին տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի քարտուղարությունը։

Երևանյան հաղթական խաղից հետո (1:0) «Ալաշկերտը» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ «Նաիրի» մարզադաշտում մարզումներ է անցկացնում։ Թիմը հեռավոր ուղևորության կմեկնի հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը՝ Երևան-Աբու Դաբի-Էդինբուրգ-Պերտ երթուղով և մրցավայր կհասնի հուլիսի 8-ին վաղ առավոտյան։ Նույն օրը երեկոյան ժամը 18։30-ին պլանավորված է Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը՝ մեկ ֆուտբոլիստի մասնակցությամբ, և 19։00-ին տեղի կունենա «Ալաշկերտի» նախախաղային մարզումը «ՄակԴիարմիդ Փարկ» մարզադաշտում։ Հաջորդ օրը՝ հուլիսի 9-ին՝ ժամը 19։45-ին կկայանա խաղը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում