Տուխել. Երկրպագուները մեկ անգամ սուլեցին Գյունդողանին, բավական է

Տուխել. Երկրպագուները մեկ անգամ սուլեցին Գյունդողանին, բավական է

Դորտմունդի «Բորուսսիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը թիմի երկրպագուներին կոչ է արել դադարեցնել սուլել կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին։ Երկրպագուները դժգոհությամբ են ընդունել 24-ամյա ֆուտբոլիստին Գերմանիայի նախկին օլիմպիական հավաքականի անդամների հետ ստուգողական հանդիպման ժամանակ (17:0)։

-Ես ուրախ եմ, որ Իլկայը մնում է «Բորուսսիայում»։ Հենց ես էի ցանկանում Գյունդողանին թիմում պահել։ Երկրպագուները մեկ անգամ դատապարտեցին Իլկանի գործողությունները, կարծում եմ՝ դա բավական է,-Տուխելի խոսքն է մեջբերում «Goal» առցանց պարբերականը։

Գյունդողանը նախապես որոշել էր չերկարաձգել «Բորուսսիայի» հետ պայմանագիրը և ամռանը հեռանալ ակումբից։ Ոչ մի այլ թիմի հետ չկարողանալով համաձայնության գալ՝ ֆուտբոլիստը մտափոխվել էր և մինչև 2017 թվականը պայմանագիր կնքել դորտմունդյան ակումբի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում