WBO-ն Մեյվեզերին կզրկի չեմպիոնական գոտուց

WBO-ն Մեյվեզերին կզրկի չեմպիոնական գոտուց

Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը կարող է զրկվել WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումից, գրում է «ESPN»-ը։

Պատճառն այն է, որ գործող կանոնակարգի համաձայն՝ բռնցքամարտիկն իրավունք չունի չեմպիոնական տիտղոսներ ունենալ տարբեր քաշային կարգերում։ Մայիսի 2-ին ամերիկացին 48-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով ֆիլիպինցի Մեննի Պակյաոյին՝ նվաճելով WBO վարկածով չեմպիոնական գոտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում