Արտակ Եդիգարյանը հեռացել է «Ժալգիրիսից»

Արտակ Եդիգարյանը հեռացել է «Ժալգիրիսից»

Հայաստանի հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը կդադարեցնի ելույթները Լիտվայի գործող չեմպիոնի՝ «Ժալգիրիսի» կազմում։ Խաղացողն ու ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է լիտվական ակումբի պաշտոնական կայքը:

Արտակ Եդիգարյանը «Ժալգիրիս» էր տեղափոխվել 2014 թ. հունվարին։ Մեր ֆուտբոլիստը լիտվական թիմի կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել է Լիտվայի չեմպիոն, երկրի կրկնակի գավաթակիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում