«Բարսելոնան» Թուրանի համար «Ատլետիկոյին» 34 մլն կվճարի

«Բարսելոնան» Թուրանի համար «Ատլետիկոյին» 34 մլն կվճարի

Մադրիդի «Ատլետիկոն» և կատալոնական «Բարսելոնան» համաձայնության են եկել մադրիդյան ակումբի կիսապաշտպան Արդա Թուրանի տրանսֆերի հարցում, հաղոդրում է «El Mundo Deportivo» պարբերականը։

Աղբյուրի տվյալներով, «Բարսելոնան» Թուրանի համար 34 մլն եվրո կվճարի։ Թուրանի հրաժարագինը կազմում էր 41 մլն եվրո, սակայն «Ատլետիկոն» համաձայնել է թուրք ֆուտբոլիստին զիջել պակաս գումարով։ Մնացած 7 միլիոնը մադրիդցիները կստանան բոնուսների տեսքով, եթե Թուրանը «Բարսելոնայում» մասնակցի որոշակի քանակով հանդիպումների։ Առաջիկա մրցաշրջանում ՖԻՖԱ-ի պատժամիջոցների պատճառով Թուրանը կկարողանա «Բարսելոնայում» նորամուտը նշել միայն 2016-ի հունվարին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում