Ամերիկայի գավաթի եզրափակչի ժամանակ հարձակվել են Մեսսիի ընտանիքի վրա

Ամերիկայի գավաթի եզրափակչի ժամանակ հարձակվել են Մեսսիի ընտանիքի վրա

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ընտանիքի անդամները Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ Չիլի-Արգենտինա հանդիպման ժամանակ հարձակման են ենթարկվել։

Սանտյագոյի «Նասիոնալ» մարզադաշտի տրիբունաներում չիլիացի երկրպագուները ճանաչել են Մեսսիի ծնողներին և սկսել վիրավորել նրանց։ Հանդիպմանը հետևել են նաև Մեսսիի երկու զարմիկներ, որոնցից մեկը՝ Ռոդրիգոն, անգամ դեմքին հարված է ստացել։

Հարձակման պատճառով Մեսսիի ընտանիքը ապաստան է գտել հեռուստամեկնաբանների խցիկում։ Կոնֆլիկտային իրավիճակին միջամտել է Չիլիում Արգենտինայի դեսպան Խինես Գոնսալես Գարսիան՝ ներողություն խնդրելով կատարվածի համար, հաղորդւոմ է «Сope.es»-ը։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր Չիլիի հավաքականի հաղթանակով՝ 4:1 հաշվով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում