«Ուլիսը» երկու արտասահմանցի նորեկ ունի
08/07/2015 18:31
Նմանատիպ
Մալթայի «Բիրկիրկարա» թիմի հետ Եվրոպայի լիգայի խաղարկության պատասխան խաղից առաջ Երևանի «Ուլիսն» ունեցավ երկու նոր ձեռքբերում:
Ակումբը կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպաններ պերուացի Կլաուդիո Տորեխոնի և Իգոր Պադերինի հետ: Այս մասին հաղորդում է «Ուլիսի» մամուլի ծառայությունը։
Պերուացի 22-ամյա ֆուտբոլիստն չի կարող մասնակցել «Բիրկիրկարայի» հետ խաղին, իսկ ահա 25-ամյա Իգոր Պադերինը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա հուլիսի 9-ին:
Հավելենք, որ որոշ ֆուտբոլիստների հետ էլ պայամանգրերը կարող են երկարաձգվել Եվրոպայի լիգայի հանդիպումներից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում