ТАСС. Օզբիլիսն այս ամառ կհեռանա «Սպարտակից»

ТАСС. Օզբիլիսն այս ամառ կհեռանա «Սպարտակից»

«Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է այս ամռան ընթացքում հեռանալ մոսկովյան ակումբից, հայտնում է «TACC» գործակալությունը։

«Այս պահին «Սպարտակն» Օզբիլիսի տրանսֆերի վերաբերյալ մի քանի առաջարկներ ունի։ Խաղացողը կարող է հեռանալ թիմից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում»,-ասել է պարբերականի աղբյուրն ակումբից։

Հիշեցնենք, որ Օզբիլիսը «Սպարտակ» էր տեղափոխվել 2013 թվականին Կրասնոդարի «Կուբանից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում