Ընկերական խաղում «Ռեալը» հաղթեց «Ման. Սիթիին» (տեսանյութ)

Ընկերական խաղում «Ռեալը» հաղթեց «Ման. Սիթիին» (տեսանյութ)

«International Champions Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակում Մելբուրնում կայացավ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումը:

Ռաֆայել Բենիտեսի սաները 4:1 հաշվով հաղթանակ տոնեցին: «Ռեալի» կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Կարիմ Բենզեման, Կրիշտիանու Ռոնալդուն, Պեպեն և Դենիս Չերիշևը, իսկ «քաղաքաբնակների» միակ գոլը խփեց Յայա Տուրեն` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

«International Champions Cup»

«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ»` 1:4
Գոլերը` Տուրե 45+4՛ – Բենզեմա 21՛, Ռոնալդու 25՛, Պեպե 44՛, Չերիշև 73՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում