Վիդալը տեղափոխվեց «Բավարիա»

Վիդալը տեղափոխվեց «Բավարիա»

Թուրինի «Յուվենտուսի» և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արթուրո Վիդալն այսօր հաջողությամբ բուժզննում է անցել Մյունխենի «Բավարիայում»:

Հաղորդվում է, որ չիլիացին այսօր կներկայացվի որպես Գերմանիայի չեմպիոնի ֆուտբոլիստ։ «Bild»-ի տեղեկություններով, նոր ակումբում Վիդալը խաղալու է 23 համարի խաղաշապիկով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենցիները Վիդալի տրանսֆերի համար կվճարեն 35-40 մլն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում