«Ատլետիկոն» հրաժեշտ է տվել Մարիո Սուարեսին (լուսանկար)

«Ատլետիկոն» հրաժեշտ է տվել Մարիո Սուարեսին (լուսանկար)

Մադրիդի «Ատլետիկոն» հրաժեշտի արարողություն է կազմակերպել կիսապաշտպան Մարիո Սուարեսի՝ «Ֆիորենտինա» տեղափոխության առթիվ:

««Ատլետիկոն» ինձ տվել է ամեն ինչ, և ես իրականացրել եմ երազանքներս: Ես պետք է «ատլետի» լինեմ, և ես միշտ կլինեմ այդպիսին»,-ասել է Սուարեսը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 28-ամյա իսպանացին կհամալսրի «մանուշակների» շարքերը: Հիշեցնենք, որ Սոարեսն «Ատլետիկոյի» սան է և ակումբում էր 1999 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում