Պաշտոնական. Վիդալը պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ (լուսանկար)

Պաշտոնական. Վիդալը պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ (լուսանկար)

Թուրինի «Յուվենտուսի» չիլիացի կիսապաշտպան Արթուրո Վիդալը կարիերան կշարունակի «Բավարիայում», հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։

Հաղորդվում է, որ Վիդալը նոր ակումբի հետ կնքել է մինչև 2019 թվականը նախատեսված պայմանագիր։ Գերմանական ակումբում Չիլիի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա 23 համարի մարզահագուստով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում