«Յուվենտուսը» հայտարարել է Վիդալի տրանսֆերի արժեքը

«Յուվենտուսը» հայտարարել է Վիդալի տրանսֆերի արժեքը

Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է Արթուրո Վիդալի՝ Մյունխենի «Բավարիա» տեղափոխության գործարքի արժեքը։

28-ամյա չիլիացի ֆուտբոլիստի դիմաց իտալական ակումբը կստանա 37 մլն եվրո, որը «Բավարիան« կվճարի երկու տարվա ընթացքում։ Եվս 3 մլն եվրո թուրինյան ակումբը կարող է ստանալ որպես պարգևավճարներ Վիդալի հաջող ելույթների դեպքում, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում