Կասիլյա. Բավականաչափ փորձառու եմ ճնշում զգալու համար

Կասիլյա. Բավականաչափ փորձառու եմ ճնշում զգալու համար

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կիկո Կասիլյան Չինաստանում անցկացված «International Champions Cup» նախամրցաշրջանային մրցաշարի շրջանակում «Միլանի» հետ կայացած հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և խոսել է թիմին հարմարվելու գործընթացից:

«Սիրում ենք մասնակցել նման մրցաշարերի, քանի որ դրանք օգնում են նախապատրաստվել նոր մրցաշրջանին, որը երկար է լինելու: Մրցաշարն ավելի լավն է դառնում, երբ հաղթում ենք: «Միլանի» հետ խաղում ես վերջինն իրացրի 11-մետրանոց հարվածը և կարողացա մեկ անգամ որսալ մրցակցի հարվածը: Բավականաչափ փորձառու եմ ճնշում զգալու համար:

Այժմ մենք պետք է աշխատենք ամեն օր: Ես պարզապես թիմի հերթական ֆուտբոլիստն եմ, իմ ծրագիրն աշխատելն է: Մտադիր եմ թիմին տալ ամբողջ ուժս, իսկ ղեկավարությունը թող մյուս որոշումները կայացնի: Հեշտ է հարմարվել թիմին, երբ արդեն այստեղ ընկերներ ունես: «Էսպանյոլից» «Ռեալ» եմ տեղափոխվել մեծ հաջողությունների հասնելու և վերադարձս վայելելու համար»,-ասել է Կասիլյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում