Օբամեյանգ. Չեմ ցանկանում հեռանալ «Բորուսսիայից»

Օբամեյանգ. Չեմ ցանկանում հեռանալ «Բորուսսիայից»

«Բորուսսիայի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը, ով այսօր մինչև 2020 թվականը երկարաձգել է դորտմունդյան ակումբի հետ պայմանագիրը, հայտարարել է, որ «Բորուսսիան» դարձել է իր երկրորդ տունը:

-Շատ երջանիկ եմ, որ իմ սպորտային կյանքն առաջիկա տարիներին կապված է լինելու «Բորուսսիայի» հետ: Ինչպես թիմում, այնպես էլ քաղաքում ինձ հիանալի եմ զգում: «Բորուսսիան» ինձ համար երկրորդ տուն է դարձել: Այստեղ խաղում եմ մեծ նվիրվածությամբ և չեմ ցանկանում հեռանալ,-ասել է 26-ամյա գաբոնացի ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում