Ռոբին վան Պերսի. Խոստանում եմ` խաղալու եմ անմնացորդ նվիրմամբ

Ռոբին վան Պերսի. Խոստանում եմ` խաղալու եմ անմնացորդ նվիրմամբ

«Ֆեներբախչեի» նորեկ Ռոբին վան Պերսին ակումբի երկրպագուներին չի խոստանում, որ շատ գոլեր է խփելու, սակայն վստահեցնում է` խաղալու է անմնացորդ նվիրվածությամբ: Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի` «Շախտյորի» հետ խաղից հետո ակումբի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում հոլանդացին ասել է հետևյալը.

«Երկրպագուները երջանկացրին ինձ: Չէի կարողանում համբերել, թե երբ եմ առաջին խաղս անցկացնելու և «Ֆեներբախչեի» նկատմամբ վերաբերմունքս ցույց տալու: Խոստանում եմ, որ խաղալու եմ անմնացորդ նվիրմամբ: Չեմ կարող խոստանալ, որ կխփեմ 20 կամ 30 գոլ: Դա կախված է ամբողջ թիմի խաղից, ես միայն կարող եմ վստահեցնել, որ նման արդյունքի հասնելու համար ջանք չեմ խնայի: Երբեք ինձանից գոհ չեմ լինում, ինքնագոհությունը ձախողումների է հանգեցնում»:

Հիշեցնենք, որ Ռոբին վան Պերսին «Ֆեներբախչեի» հետ 4-ամյա պայմանագիր է կնքել, «Մանչեսթեր Յունայթեդը» նրա տրանսֆերի համար 5,5 մլն եվրո է ստացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում