Ջոն Ջերեմիան և Ալբերտ Օհանյանը պայմանագիր են կնքել «Բանանցի» հետ

Ջոն Ջերեմիան և Ալբերտ Օհանյանը պայմանագիր են կնքել «Բանանցի» հետ

2015-16թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բանանցի» շարքերն է համալրել նիգերիացի հարձակվող Ջոն Ջերեմիան:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա ավարտը:
Ջոն Ջերեմիան նախկինում խաղացել է վրացական «Գագրայում» և «Զեստաֆոնիում», ինչպես նաև Երևանի «Միկայում» ու «Փյունիկում»:

«Բանանցի» հետ պայմանագիր է ստորագրել նաև 22-ամյա դարպասապահ Ալբերտ Օհանյանը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2015-16թթ. մրցաշրջանի ավարտը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում