Պաշտոնական. Լամբերտը տեղափոխվեց «Վեսթ Բրոմվիչ» (լուսանկար)

Պաշտոնական. Լամբերտը տեղափոխվեց «Վեսթ Բրոմվիչ» (լուսանկար)

«Լիվերպուլի» հարձակվող Ռիկի Լամբերտը կարիերան շարունակելու է «Վեսթ Բրոմվիչում»: «Վեսթ Բրոմվիչի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր Ռիկի Լամբերտը բարեհաջող բուժզննում է անցել և երկամյա պայմանագիր է կնքել: Նոր ակումբում ֆուտբոլիստը հանդես է գալու է 17 համարի մարզահագուստով: 

Հիշեցնենք, որ Լամբերտը նախորդ մրցաշրջանում էր համալրել «Լիվերպուլի» կազմը` տեղափոխվելով «Սաութհեմփթոնից»: 2014-15թթ. մրցաշրջանում Լամբերտը «Լիվերպուլում» մասնակցել է 36 խաղի և խփել է ընդամենը 2 գոլ:



Հետևեք մեզ նաև Telegram-ում