«Еlbalonrosa». Ռոնալդուն իր գործակալին հարսանիքի առթիվ կղզի է նվիրել

«Еlbalonrosa». Ռոնալդուն իր գործակալին հարսանիքի առթիվ կղզի է նվիրել

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գործակալ Ժորժե Մենդեշին հարսանիքի կապակցությամբ կղզի է նվիրել:

«Еlbalonrosa»-ի հաղորդմամբ՝ Ժորժե և Սանդրա Մենդեշների հարսանյանց արարողությանը հրավիրվածների թիվն անցնում է 400-ը, սակայն Կրիշտիանուի նվերն առանձնանում է. նա իր գործակալին հունական կղզի է նվիրել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ Հունաստանում կա մոտ 6 հազար կղզի, որոնցից բնակեցված են 227-ը, մեկ կղզու արժեքը կարող է լինել 3-50 մլն եվրո:

Հավելենք, որ լրագրողների համար փակ արարողությանը ներկա են Մենդեշի այլ հաճախորդներ՝ Պեպեն, Խամես Ռոդրիգեսը, Ֆաբիու Կոենտրաուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում