Մաթեուսը կարծում է՝ Մոուրինյուն Գվարդիոլայից լավ մասնագետ է

Մաթեուսը կարծում է՝ Մոուրինյուն Գվարդիոլայից լավ մասնագետ է

Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսն իր կարծիքն է արտահայտել մյունխենյան թիմի և «Չելսիի» գլխավոր մարզիչներ Խոսեպ Գվարդիոլայի ու Ժոզե Մոուրինյուի մասին:

-Ես Գվարդիոլային չեմ համարում աշխարհի լավագույն մարզիչը: Այդ կոչմանն ավելի շատ հավակնում է Մոուրինյուն, քանի որ նա ավելի բաց է և ազնիվ իր ֆուտբոլիստների հետ: Այդ մասին ինձ պատմել են նրա խաղացողներից շատերը: Ժոզեն այն ինչ մտածում է, ասում է երեսիդ, դրա համար էլ ավելի մոտ է ֆուտբոլիստներին:

Կարծում եմ՝ Գվարդիոլան հեռանալու է «Բավարիայից»: Հակառակ դեպքում ինչու՞ մինչև այժմ չի երկարաձգել պայմանագիրը: Ինչ վերաբերվում է նրան փոխարինողին, ապա ես տեսնում եմ ակնհայտ թեկնածուի՝ Յուրգեն Կլոպին: Կան նաև արտասահմանցի մարզիչներ, ովքեր կարող են գլխավորել «Բավարիան»՝ Մոուրինյուն, եթե հեռանա «Չելսիից» և Կարլո Անչելոտին,-Մաթեուսի խոսքը մեջբերված է «La Gazzetta dello Sport»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում