Թբիլիսիում հսկայական էկրան կտեղադրվի «Բարսելոնա» – «Սևիլյա» հանդիպումը դիտելու համար

Թբիլիսիում հսկայական էկրան կտեղադրվի «Բարսելոնա» – «Սևիլյա» հանդիպումը դիտելու համար

Թբիլիսիում հսկայական էկրան են տեղադրում, որպեսզի ֆուտբոլասերները հնարավորություն ստանան դիտելու ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումը «Բարսելոնայի» և «Սևիլյայի» միջև։

Այդ մասին հաղորդել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարքեթինգային մենեջեր Տատա Բուրդուլին։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին Բորիս Պայչաձեի անվան «Դինամո-Արենայում»։ Էկրանը կտեղադրվի Վելի զբոսայգում՝ մարզադաշտից 4 կմ հեռավորության վրա։

-Այն ֆուտբոլասերները, ովքեր չեն կարողացել տոմսեր ձեռք բերել հանդիպման համար, կարող են այն դիտել այդ էկրանի միջոցով,-ասել է Բուրդուլին։

«Դինամո-Արենան» տեղավորում է 54 հազար հանդիսական։ Վաճառքի հանված բոլոր տոմսերն սպառված են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում