Բենիտես. Դե Խեա՞ն։ Ես գոհ եմ «Ռեալի» դարպասապահներից

Բենիտես. Դե Խեա՞ն։ Ես գոհ եմ «Ռեալի» դարպասապահներից

Համաձայն բազմաթիվ հրապարակումներրի՝ «Մանչեսթեր Յուանյթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ցանկություն է հայտնել այս ամառ տեղափոխվելու Մադրիդի «Ռեալ», սակայն, ըստ երևույթին, ստիպված կլինի մնալ «Օլդ Թրաֆորդում»։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ իրեն բավարարում է թիմի դարպասապահների խաղը՝ ի պատասխան դե Խեայի հավանական տեղափոխության վերաբերյալ հարցին։

-Ես չեմ խոսում այլ թիմերի ֆուտբոլիստների մասին։ Նա (դե Խեան) մեր խաղացողը չէ։ Ես իրոք շատ գոհ եմ մեր դարպասապահներից։ Հիմա մենք ունենք Կեյլոր Նավասին և Կիկո Կասիլյային, իսկ Ռուբին Յանեզը կամ Պաչեկոն կլինի երրորդ դարպասապահը։ Նրանք են մեր դարպասապահները, այնպես որ մենք կարող ենք միայն նրանց մասին խոսել,-ասել է Բենիտեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում