Իգուայինը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը

Իգուայինը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը

«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն իտալական «Նապոլիի» հետ, հաղորդում է արգենտինացի ֆուտբոլիստի եղբայն ու գործակալը՝ Նիկոլաս Իգուայինը։ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը մինչև 2018 թվականը գործող պայմանագիր ունի իտալական ակումբի հետ։

-Մոտ 10 օր առաջ Վենետիկում հանդիպեցինք «Նապոլիի» նախագահ Աուերլիո դե Լաուրենտիսին: Նա առաջարկեց մեկ տարով երկարաձգել պայամանգիրը, սակայն մենք հրաժարվեցինք: Գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին և ամբողջությամբ մեզ բավարարում է:

Այս պահին համոզված եմ, որ Գոնսալոն մնալու է «Նապոլիում», որտեղ կարող է տիտղոսներ նվաճել: Մի փոքր զարմանալի է, որ գրանդ ակումբներն այս ամառ կապ չեն հաստատել ինձ հետ,– ասել է Նիկոլաս Իգուայինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում