Հայտնի է՝ ովքեր կկրեն «Բարսելոնայի» ավագի թևկապը նոր մրցաշրջանում

Հայտնի է՝ ովքեր կկրեն «Բարսելոնայի» ավագի թևկապը նոր մրցաշրջանում

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է, թե ով է կատարելու թիմի ավագի պարտականությունները հաջորդ մրցաշրջանում։

Անդրես Ինյեստան, Լիոնել Մեսսին, Սերջի Բուսկետսն ու Խավյեր Մասկերանոն 2015/16 մրցաշրջանում կկատարեն «կապտանռնագույնների» ավագի պարտականությունները։

Անցյալ մրցաշրջանում ավագի թևկապը կրում էր Չավին, ով արդեն տեղափոխվել է քաթարյան «Ալ Սադդ» ակումբ։ Նշվում է, որ ավագներին ընտրել են հենց «Բարսելոնայի» ֆուտբոլիստները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում