Ֆերդինանդ. «Ման. Յունայթեդում» ձախողումը կմնա դի Մարիայի կենսագրության մեջ

Ֆերդինանդ. «Ման. Յունայթեդում» ձախողումը կմնա դի Մարիայի կենսագրության մեջ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է կիսապաշտպան Անխել դի Մարիայի՝ «Ման. Յունայթեդից» «ՊՍԺ» տեղափոխության մասին լուրերը։

-«Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած ձախողումը մշտապես կմնա նրա ինքնակենսագրության մեջ։ Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ ես չէի ցանկանա, որ դա լիներ իմ ցանկում։ Եթե հնարավորություն ունենայի մնալու և ամեն ինչ փոխելու, ապա կանեի դա։

Որպես երկրպագու՝ ես կցանկանայի, որ նա մնար ու ապացուցեր, որ կարող է հանդես գալ «Ման. Յունայթեդում»։ Դա այն է, ինչը շատերը կցանկանային տեսնել, չէ՞ որ նրա համար անցյալ ամառ հսկայական գումարներ են վճարվել, սակայն, թվում է, դա տեղի չի ունենա,-ասել է Ֆերդինանդը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում