«Ռեալը» համաձայնություն է ձեռք բերել Ռամոսի և Պեպեի հետ

«Ռեալը» համաձայնություն է ձեռք բերել Ռամոսի և Պեպեի հետ

Շուտով Մադրիդի «Ռեալը» երկարաձգելու է պաշտպաններ Սերխիո Ռամոսի և Պեպեի հետ պայմանագրերը: «Marca»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ ակումբի ղեկավարությունն այդ մասին պաշտոնապես կհայտարարի նախքան նոր մրցաշրջանի մեկնարկը:

Ռամոսի հետ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2020 թվականը, ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 8.5 մլն եվրո: Իր հերթին Պեպեն հայտարարել է, որ ապագան կապում է միայն «Ռեալի» հետ և ցանկանում է այստեղ ավարտել կարիերան:

Ավելի վաղ «Ռեալի» ղեկավարությունը մինչև 2020 թվականաը երկարաձգել էր երրորդ կենտրոնական պաշտպանի՝ Ռաֆայել Վարանի հետ պայմանագիրը: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մտադիր է մրցաշրջանի ընթացքում օգտագործել երեքին էլ, ևս մեկ պաշտպան կհրավիրվի ակումբի երիտասարդական թիմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում