Հայ ծանրորդները շարունակում են հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնությունում

Հայ ծանրորդները շարունակում են հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնությունում

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում շարունակվում է մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրն առաջինի նման հաջող էր հայ ծանրորդների համար:

Մինչև 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Համլետ Մնացականյանը: Գյումրեցի մարզիկը երկամարտում ցույց տվեց 189 կգ (80+109) արդյունք և մեկ կիլոգրամով գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռումինացի Կրիստիան Մարիան Լուկային: Երրորդ տեղը երկամարտի 184 կգ-ով զբաղեցրեց Թուրքիայի պատվիրակ Գունգոր Իսոն:

Մինչև 15 տարեկան 56 կգ քաշային ծանրորդների պայքարում ևս փայլեցին հայ մարզիկները: Երկամարտի 211 (94+117) կգ-ով ոսկե մեդալի արժանացավ քասախցի Արմեն Գրիգորյանը, իսկ գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը 204 (87+117) կգ-ով արժանացավ արծաթե մեդալի: Այս քաշային կարգում երրորդ տեղը գրավեց վրացի Արչիլ Մալակմաձեն 203 (93+110):

Հետևեք մեզ նաև Telegram-ում