Գյոտցե. Լավ կլիներ, եթե Գվարդիոլան հաճախ խոսեր ինձ հետ

Գյոտցե. Լավ կլիներ, եթե Գվարդիոլան հաճախ խոսեր ինձ հետ

«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն նշել է, որ ցանկանում է ավելի շատ շփվել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Նախորդ մրցաշրջանի ընթացքում մյունխենյան ակումբի պաշտոնյաները հաճախ են քննադատել Գյոտցեին, Գվարդիոլան շատ խաղաժամանակ չի հատկացրել, իսկ մամուլում լուրեր են շրջանառվում, որ 23-ամյա ֆուտբոլիստը կարող է կարիերան «Յուվենտուսում» շարունակել:

-Վերջին երկու տարիներն ինձ համար շատ բարդ են դասավորվել: Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում: Շատ ավելի լավ կլիներ, եթե Գվարդիոլան հաճախ խոսեր ինձ հետ: Ես միշտ պատրաստ եմ զրուցել,-Գյոտցեի խոսքը մեջբերված է «Goal»-ից:

Ուշագրավ է, որ վերջերս «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը, համեմատելով Խոսեպ Գվարդիոլային և Ժոզե Մոուրինյուին, կարծիք էր արտահայտել, որ իսպանացի մասնագետը քիչ է շփվում իր սաների հետ և Մոուրինյուի նման անկեղծ չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում