Հայտնի է՝ ով է լինելու Ֆլոյդ Մեյվեզերի վերջին մրցակիցը

Հայտնի է՝ ով է լինելու Ֆլոյդ Մեյվեզերի վերջին մրցակիցը

Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը պաշտոնապես հաստատել է, որ իր հաջորդ մրցակիցը լինելու է հայրենակից Անդրե Բերտոն: Բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան այս տարվա սեպտեմբերի 12-ին, մենամարտը կկայանա Լաս Վեգասում և կլինի Մեյվեզերի կարիերայում վերջինը:

«2015 թվականի սեպտեմբերի 12, 49-րդ հաղթանակ: Դարձեք պատմության մի մասը»,-գրել է Մեյվեզերը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում:

Հիշեցնենք, որ մայիսին Մեյվեզերի հետ մենամարտելու ցանկություն էր հայտնել Ամիր Խանը, սակայն Ֆլոյդը մերժել էր: 

Ֆլոյդ Մեյվեզերը կարիերայի 48 մարտերում 48 հաղթանակ է տոնել, վերջինը եղել է Մեննի Պակյաոյի հետ պայքարում, երբ ամերկացին պաշտպանեց WBA (Super), WBC չեմպիոնական տիտղոսները և նվաճեց WBO չեմպիոնական գոտին: Այդ հաղթանակից շաբաթներ անց Մեյվեզերը հրաժարվեց WBA և WBC գոտիներից, քանի որ WBO-ի գործող կանոնակարգի համաձայն՝ բռնցքամարտիկն իրավունք չունի չեմպիոնական տիտղոսներ ունենալ տարբեր քաշային կարգերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում