Բեյլը գերադասում է խաղալ կենտրոնում

Բեյլը գերադասում է խաղալ կենտրոնում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ նախընտրում է խաղալ կենտրոնում, ոչ թե եզրերում:

-Դա իմ լավագույն դիրքն է: Ես սիրում եմ խաղալ կենտրոնում, ոչ թե եզրերում: Երբ հանդես էի գալիս «Տոտենհեմում» և խաղում էի կենտրոնում, զգում էի, որ իմ լավագույն խաղն եմ ցուցադրում: Նույնը նաև Ուելսի հավաքականում է: Կենտրոնից կարողանում եմ ազատ տեղաշարժվել աջ կամ ձախ եզր: Հաճելի է, երբ նման դեպքերում քեզ աջակցում են ակումբի նախագահն ու մարզիչը,-Բեյլի խոսքը մեջբերել է «The Guardian»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում