Բարի տարեդա՜րձ, Բերեզովսկի

Բարի տարեդա՜րձ, Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ և ավագ Ռոման Բերեզովսկին դառնում է 41 տարեկան։

Հայկական ֆուտբոլի մերօրյա լեգենդը ֆուտբոլային կարիերան սկսել է 17 տարեկանում՝ Շենգավիթի «Կաշեգործ» թիմի կազմում, իսկ հավաքականներում սկսել է հանդես գալ 20 տարեկանից։

1994-ին Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական, իսկ 1996-ից նորամուտն է նշել ազգային հավաքականի կազմում։ Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 79 հանդիպման՝ ընդգրկվելով նաև հավաքականներում հանդես եկող ամենատարեց դարպասապահների թվում։

Sport Times.am-ը սրտանց շնորհավորում է մեր լեգենդին և Հայաստանի հավաքականի երկրպագուներին։ Մեր սիրելի ֆուտբոլիստին մաղթում ենք հաջողություններ խոտածածկի վրա և դրա սահմաններկից դուրս։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում