Ծանրամարտ. Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ծանրամարտ. Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Այսօր շվեդական Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-15 և Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ է դուրս եկել մինչև 15 տարեկանների 69 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Մարգարյանը:

Հայ մարզիկը պոկում վարժությունում արձանագրել է 99 կգ արդյունք, որը 5-րդ ցուցանիշն է եղել, իսկ հրում վարժությունում գլխավերևում է պահել 127 կիլոգրամանոց ծանրաձողը, որը 2-րդ արդյունքն է։ Մեր մարզիկը երկամարտի 226 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։

Առաջին հորիզոնականն զբաղեցրած լեհ Բարտոլոմեյ Ադամուսը 20 կգ-ով գերազանցել է մեր մարզիկին։ Երրորդ հորիզոնականը անձնական թեթև քաշի շնորհիվ գրավել է բուլղարացի Քրիստիան Յորդանովը 225 կգ արդյունքով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում