ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը Եվրոպայի Ուսանողական առաջնության եզափակիչ փուլում է

ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը Եվրոպայի Ուսանողական առաջնության եզափակիչ փուլում է

Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվող ֆուտզալի Եվրոպայի Ուսանողական առաջնության շրջանակներում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը հաղթահարել է խմբային փուլի արգելքը:

Օգոստոսի 2-ից մեկնարկած առաջնությունում ՀՊՏՀ-ն ընդգրկվել էր E խմբում, որտեղ մրցակիցներն էին Ֆրանսիական Լիոնի համալսարանի, Անգլիական Բրունեյի համալսարանի և Իսրայելի տեխնոլոգիական համալսարանի թիմերը: Մրցակիցների դեմ պայքարում ՀՊՏՀ-ն ունեցավ 2 ոչ ոքի և տարավ մեկ հաղթանակ՝ գրանցելով 5 միավոր, ինչն էլ հնարավորություն տվեց միանձնյա գլխավորել աղյուսակը և շարունակել չեմպիոնության համար պայքարը, տեղեկացնում է ՀՊՏՀ-ի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժինը:

Առջևում եզրափակիչ փուլն է, որտեղ ՀՊՏՀ Ֆուտզալի հավաքականը գործնականում ապահովել է իր տեղը հնգյակում: Հիշեցնենք, որ Տնտեսագիտական համալսարանի ուսանողական թիմը ամիսներ առաջ նվաչեց բաև Հայաստանի ֆուտզալի չեմպիոնության տիտղոցը, և օգոստոսի 25-30-ը կմասնակցի UEFA-ի ֆուտզալի մրցաշարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում