Գասպարյանը հավակնում է WTA ամսվա լավագույն թենիսիստուհու կոչմանը

Գասպարյանը հավակնում է WTA ամսվա լավագույն թենիսիստուհու կոչմանը

Բաքվի մրցաշարի հաղթող, Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը ընդգրկվել է WTA-ի հուլիս ամսվա լավագույն թենիսիստուհու կոչմանը հավակնող մարզուհիների թվում։

Հիշեցնենք, որ 20-ամյա մարզուհին, ով մինչև անցյալ շաբաթ WTA մակարդակի որևէ հաղթանակ չուներ, հաղթել է «Baku Cup»-ի և´ մենախաղերում, և´ զուգախաղերում։ WTA հուլիս ամսվա լավագույն թենիսիստուհու համար կարելի է քվեարկել այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում