Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Յուվենտուսը» հաղթեց «Լացիոյին» (տեսանյութ)

Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Յուվենտուսը» հաղթեց «Լացիոյին» (տեսանյութ)

Շանհայում կայացավ Իտալիայի Սուպերգավաթի՝ «Յուվենտուս»-«Լացիո» հանդիպումը: Իտալիայի առաջնության գործող չեմպիոնը 2:0 հաշվով հաղթանակ տոնեց: Թուրինցիները երկու գոլն էլ խփեցին երկրորդ կեսում. նախ աչքի ընկավ թիմի նորեկ Մարիո Մանջուկիչը, ապա առավելությունը կրկնապատկեց Պաոլո Դիբալան:

Այսպիսով, «Յուվենտուսը» 7-րդ անգամ դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր, ինչը մրցաշարի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է: «Միլանն» այդ կոչմանն արժանացել է 6 անգամ:

Իտալիայի Սուպերգավաթ

«Յուվենտուս»-«Լացիո»՝ 2:0
Գոլերը՝ Մանջուկիչ 69՛, Դիբալա 73՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում