Չեմպիոն «Չելսին» չկարողացավ հաղթել «Սուոնսիին» (տեսանյութ)

Չեմպիոն «Չելսին» չկարողացավ հաղթել «Սուոնսիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր խաղաշրջանի մեկնարկային տուրում «Չելսին» հյուրընկալել էր «Սուոնսիին»:

Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած խաղում Անգլիայի գործող չեմպիոններին չհաջողվեց հաղթանակ տոնել: 23-րդ րոպեին «ազնվականներին» հաշվի մեջ առաջ մղեց Օսկարը: 6 րոպե անց Անդրե Այուն վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն վայրկայններ անց Ֆեդերիկո Ֆերնանդեսը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2:1:

Հանդիպման 52-րդ րոպեին «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարմիր քարտ ստացավ՝ Բաֆետիմբի Գոմեսի նկատմամբ կանոնները խախտելու համար, իսկ Օսկարի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Ասմիր Բեգովիչը չկարողացավ հետ մղել Գոմիսի 11-մետրանոց հարվածը: Այդ գոլից հետո հաշվի մեջ այլ փոփոխություններ չարձանագրվեցին:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 1-ին տուր

«Չելսի» – «Սուոնսի»՝ 2:2
Գոլերը՝ Օսկար 23՛, Ֆերնանդես 30՛/ինքնագոլ – Այու 29՛, Գոմիս 55՛/11-մետրանոց
Հեռացում՝ Կուրտուա 52՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում