Գերմանիայի գավաթ. Մխիթարյանի շնորհիվ «Բորուսսիան» դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթ. Մխիթարյանի շնորհիվ «Բորուսսիան» դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին փուլում Դորտմունդի «Բորուսսիայի» մրցակիցը «Հեմնիցերն» էր:

«Հելլերտշտրասե» մարզադաշտում կայացած խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: 25-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն առաջ մղեց «Բորուսսիային»: Դորտմունդցիների նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 82-րդ րոպեն, երբ արդեն Օբամեյանգի փոխանցումից հետո Մխիթարյանը երկրորդ գնդակն ուղարկեց Կևին Կունցի պաշտպանած դարպասը և իր թիմին գավաթի խաղարկությունում պայքարը շարունակելու հնարավորություն ընձեռնեց:

Նշենք, որ 2015-2016թթ. մրցաշրջանում անցկացրած պաշտոնական 3 խաղում Մխիթարյանը խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում փոխանցում։

Գերմանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Հեմնիցեր» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 0:2
Գոլերը՝ Օբամեյանգ 25՛, Մխիթարյան 82՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում