ՉԼ. Խաղային օրվա արդյունքները (տեսանյութեր)

ՉԼ. Խաղային օրվա արդյունքները (տեսանյութեր)

Կայացան Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները:

Խաղային օրը սկսվեց «Աստանա»-«ԱՊՕԷԼ» հանդիպմամբ, որում նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին դաշտի տերերը. հաղթական գոլը 14-րդ րոպեին խփեց Բաուրժան Ջոլչիևը:

Նվազագույն հաշվով հաղթանակներ տոնեցին նաև «Լացիոն» և «ԲԱՏԷ»-ն: Հռոմեական թիմը Կեյտայի գոլի շնորհիվ առավելության հասավ «Բայերի» նկատմամբ, իսկ «ԲԱՏԷ»-ն Միխայել Գորդեյչուկի շնորհիվ հաղթեց «Պարտիզանին»:

Համեմատաբար գոլառատ ստացվեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բրյուգե» և «Սպորտինգ»-«ԲԿՄԱ» խաղերը: «Կարմիր սատանաները» հաղթեցին 3:1 հաշվով. Մայքլ Կերիկի ինքնագոլից հետո դուբլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը, մեկ գոլ էլ խփեց Մարուան Ֆելայինին:

 

«Սպորտինգ»-«ԲԿՄԱ» խաղում դաշտի տերերը հաղթեցին 2:1 հաշվով. պորտուգալական թիմի գոլերը խփեցին Գուտյերեսն ու Սլիմանին, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Դումբիան:

Հավելենք, որ պատասխան հանդիպումները կայանալու են մեկ շաբաթից:

Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, առաջին խաղեր

«Աստանա» (Ղազախստան) – «ԱՊՕԷԼ» (Կիպրոս)
Գոլը՝ Ջոլչիև 14՛

«Լացիո» (Իտալիա) – «Բայեր» Լևերկուզեն (Գերմանիա)՝ 1:0
Գոլը՝ Կեյտա 77՛

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Բրյուգե» (Բելգիա)՝ 3:1
Գոլերը՝ Դեպայ 13՛, 43՛, Ֆելայինի 90+4՛ – Կերիկ 8՛ / ինքնագոլ
Հեռացում՝ Մեխելե 80՛

«Սպորտինգ» (Պորտուգալիա) – «ԲԿՄԱ» Մոսկվա (Ռուսաստան)՝ 2:1
Գոլերը՝ Գուտյերես 12՛, Սլիմանի 82՛ – Դումբիա 40՛

«ԲԱՏԷ» (Բելառուս) – «Պարտիզան» (Սերբիա)՝ 1:0
Գոլը՝ Գորդեյչուկ 75՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում