«Օդդ»-«Բորուսսիա»՝ 3:4. Հենրիխ Մխիթարյանը՝ հաղթական գոլի հեղինակ (տեսանյութ)

«Օդդ»-«Բորուսսիա»՝ 3:4. Հենրիխ Մխիթարյանը՝ հաղթական գոլի հեղինակ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 2015-16թթ. խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսսիան» կամային հաղթանակ տոնեց նորվեգական «Օդդի» նկատմամբ: «Սկանգերակ Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3:4 հաշվով:

Արդեն 2-րդ րոպեին Սամուելսենն առաջ մղեց դաշտի տերերին, 20-րդ րոպեին Նորդկվելեն կրկնապատկեց հաշվի առավելությունը, իսկ երկու րոպե անց Ռուդը խփեց «Օդդի» երրորդ գոլը: Նախքան ընդմիջման գնալը՝ 34-րդ րոպեին, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կրճատեց հաշվի տարբերությունը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Սինձի Կագավան խփեց «Բորուսսիայի» երկրորդ գոլը: 76-րդ րոպեին Օբամեյանգը հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ դորտմունդցիների համար հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից: Այս գոլը Մխիթարյանի համար 7-րդն էր ընթացիկ մրցաշրջանի 5 պաշտոնական խաղերում:

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթից:

Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ, առաջին խաղ

«Օդդ» – «Բորուսսիա»՝ 3:4
Գոլերը՝ Սամուելսեն 2՛, Նորդկվելե 20՛, Ռուդ 22՛ – Օբամեյանգ 34՛, 76՛, Կագավա 47՛, Մխիթարյան 84՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում