«Ֆորմուլա 1»-ի 10 սարսափելի, սակայն բարեհաջող ավարտով վթարները (տեսանյութեր)

«Ֆորմուլա 1»-ի 10 սարսափելի, սակայն բարեհաջող ավարտով վթարները (տեսանյութեր)

Հունգարիայի Գրան-պրիի ժամանակ Սերխիո Պերեսի վթարը ցույց տվեց, որ արդյունավետ թռիչքներն այնքան էլ անվտանգ չեն ավտոարշավորդների համար: Ներկայացնում ենք «Ֆորմուլա 1»-ի սարսափելի, բայց երջանիկ ավարտով վթարների տասնյակը:

Սերխիո Պերես, «Գրան-պրի Հունգարիա»-2015

Առաջին վարժանքի ժամանակ մեքսիկացին սխալվեց ու ամբողջ արագությամբ իր «Force India»-ն հարվածեց պատին, ինչի արդյունքում մեքենան թռավ ու պտտվեց: Անվտանգության խցիկը, սաղավարտն ու 5 կետանոց ամրագոտին փրկեցին ոչ միայն մարզիկի կյանքը, այլ նաև առողջությունը: Շաբաթ օրը Պերեսն արդեն դուրս եկավ որակավորման, ասես ոչինչ չէր էլ եղել, իսկ կիրակի դուրս եկավ մայրուղի, սակայն պահեստային մեքենան չդիմացավ ճնշմանը և եզրագծից 16 շրջան առաջ Սերխիոն դուրս մնաց պայքարից:

Ֆիլիպ Ալյո, «Գրան-պրի Մեքսիկա»-1988

Ֆրանսիացի տաղանդավոր ավտոարշավորդն այդպես էլ լավ թիմ չգտավ ու կարելի է ասել՝ անարդյունք 10 տարի անցկացրեց «Ֆորմուլա 1»-ում: Մեքսիկայում Ալյոյի «Larrousse»-ը դուրս եկավ վերահսկողությունից ու հարվածեց պատին: Մեծ արագությունը լուծեց հարցը՝ մեքենան ամբողջովին վնասվեց, շուռ եկավ: Ավտոարշավորդը չտուժեց, ինքնուրույն դուրս եկավ մեքենայից և մասնակցեց հաջորդ Գրան-պրիին:

Պաստոր Մալդոնադո, «Գրան-պրի Բահրեյն»-2014

Քթամասին եղաններ ունեցող մեքենա ստանալով՝ մարզիկը վախեցավ օգտագործել այն: Զենքը զարմանալիորեն օգտակար դուրս եկավ՝ Գուրյերեսի մեքենան երկու անգամ պտտվեց ու վայրէջք կատարեց անիվների վրա: Պաստորն առաջ գնաց ու նույնիսկ վերջնակետին հասավ՝ ստանալով 10 վայրկյանի տուգանք. «Stop&Go»: Էստեբանն էլ, բնականաբար, դժգոհ էր նման վազանցից:

Անդրեա Դե Չեզարիս, «Գրան-պրի Ավստրիա»-1985

Նա վթարների մեծ սիրահար է: Առաջին անգամ Օստերայհրինգում խոտածածկի վրա հայտնվելով՝ Դե Չեզարիսը կարողացավ գրագետ օգտագործել ռելիեֆն, ու «Ligier»-ն արդյունավետ սալտո կատարեց: 5 պտույտը ռեկորդ է, դրան գումարվում է այն, որ իտալացին մեքենայից անվնաս է դուրս եկել և մասնակցել է հաջորդ մրցարշավին: 

Կրիստիան Ֆիտտիպալդի, «Գրան-պրի Իտալիա»-1993

Վթարը մրցարշավի մեկնարկի պահին գեղեցիկ է, ավարտի ժամանակ՝ ավելի: Կրիստիանն այդպես էլ չկարողացավ խամրեցնել հորեղբոր՝ Էմերսոնի փայլը, բայց  հիշվեց արշավներից մեկի շնորհիվ: Բրազիլացին վերջին շրջանը կատարելիս պայքարում էր «Minardi»-ի ղեկին գտնվող Պյերլուիջի Մարտինիի հետ ու վերջնակետում բախվեց մրցակցին, օդ թռավ, պտտվեց, վայրէջք կատարեց անիվների վրա: Ավտոարշավորդները մեկ քայլ հետ մնացին միավորներ բերող գոտուց՝ պայքարն ավարտելով 7-րդ և 8-րդ հորիզոնականներում:

Յարնո Տրուլլի, «Գրան-պրի Մեծ Բրիտանիա»-2004

Իտալացին վստահ անցավ որակավորման փուլը և պայքարեց բարձր հորիզոնականների համար, բայց 39-րդ րոպեին նրա «Renault»-ի հետևի մասը կոտրվեց: Յարնոյի մեքենան մի քանի անգամ պտտվեց, կորցրեց հավասարակշռվածությունը, մարզիկն էլ փոքր ինչ վախեցավ, բայց չվնասվեց:

Լուչանո Բուրտի, «Գրան-պրի Գերմանիա»-2001

Միխայել Շումախերը մեկնարկին նվազեցրեց արագությունն ու տեղափոխվեց միջին գիծ. նրա «Ferrari»-ի փոխանցման տուփն էր խափանվել: «Prost»-ի վարորդ Լուչանո Բուրտին չարձագանքեց ու թռավ չեմպիոնի մեքենայի վրա: Վայրէջքն այնքան էլ փափուկ չէր՝ նրա ճանապարհին «Arrous»-ի մեքենաներից մեկը հայտնվեց: Ղեկին Յոս Ֆերստապենն էր: Երեքն էլ ոչ միայն չվնասվեցին, այլ նաև շարունակեցին պայքարն արդեն պահեստային մեքենաներով: Շումախերն ու Բուրտին ամեն դեպքում դուրս մնացին, իսկ Ֆերստապենը հասավ եզրագծին ու գրավեց 9-րդ տեղը:

Մարկ Ուեբեր, «Գրան-պրի Վալենսիա»-2010

Իսպանական քաղաքային մայրուղում անգամ դանդաղընթաց վարորդներին վազանցելը բարդ է: Մարկ Ուեբերը «Lotus»-ով, քնած ռեժիմով ընթանում էր Հեյկի Կովալեյնենի հետևից, բայց սխալ էր հաշվարկել վազանցի պահը: Արդյունքում գովազդային վնասված վահանակ, որի ամրակները հաջորդ տարի փոխեցին անվտանգության նկատառումներով, իսկ Ուեբերը վնասվածքներ չստացավ, բայց շատ բարկացավ:

Ռոման Գրոժան, «Գրան-պրի Բելգիա»-2012

Ի սկզբանե ֆրանսիացին առաջ էր գնում, բայց հետո բախվեց Հեմիլթոնին: Առջևում հայտնվեց առաջատար Ֆերնանդո Ալոնսոյի «Ferrari»-ն, ում Գրոժանն իր «Lotus»-ով օգտագործեց որպես մարմնամարզական կամուրջ: Ի վերջո, Ռոմանը, Ֆերնանդոն, Լյուիսն ու Սերխիո Պերեսը դուրս մնացին: Ալոնսոն կարևոր միավորներ կորցրեց վերջնակետում՝ 3 միավորով հետ մնալով Սեբաստյան Ֆետտելից:

 

Ռալֆ Շումախեր, «Գրան-պրի Ավստրալիա»-2001

Ամենահայտնի ավտոարշավորդը, ով զարդարել է աշխարհի բոլոր մարզական թերթերի շապիկները: Վթարների ու անտանգության մասին անսահման օրինակների ժամանակակից հերոսը նա է: Ռալֆ Շումախերը («Williams») մեկնարկում լավ արագություն հավաքած առաջ էր ընթանում, բայց այդ պահին նրա դիմաց հայտնվեց Ռուբենս Բարիկելոն, և գերմանացուն միայն մեկ ճանապարհ մնաց՝ վերև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում