Կիրակնօրյա վթարի արդյունքում մահացել է ավտոարշավորդ Ջասթին Ուիլսոնը (տեսանյութ)

Կիրակնօրյա վթարի արդյունքում մահացել է ավտոարշավորդ Ջասթին Ուիլսոնը (տեսանյութ)

«Ինդիկարի» արշավորդ Ջասթին Ուիլսոնը մահացել է կիրակի օրը Պոնոկոյի արշավի ժամանակ տեղի ունեցած վթարի արդյունքում ստացած վնասվածքների հետևանքով։ Վթարի ժամանակ Ուիլսոնի սաղավարտի վրա էին նետվել այլ մեքենայի մասեր, ինչի արդյունքում արշավորդը գանգուղեղային վնասվածք էր ստացել։

Ուիլսոնին հիվանդանոց էին տարել, ուր նա երկուշաբթի, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել էր։  Արշավորդը 37 տարեկան էր։

Անգլիացին կարիերայի մեծ մասն անցկացրել էր ամերիկյան մրցարշավներում, սակայն երիտասարդ տարիներին հանդես էր եկել Եվրոպայում։ 2001-ին նա դարձել էր երիտասարդական «Ֆորմուլա-3000»-ի չեմպիոն, իսկ 2003-ին մեկ մրցաշրջան էր անցկացրել «Ֆորմուլա-1»-ում «Մինարդիի» և «Յագուարի» կազմում։ 2004-ին Ջասթինը տեղափոխվել էր Ամերիկա։ ՆՆրա կարիերայի լավագույն արդյունքները եղել են երկրորդ տեղը 2006 և 2007 թվականին «Champ Car»-ի անհատական ստուգատեսում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում