Մեսսին, Ռոնալդուն և ևս 5 ֆուտբոլիստ, ովքեր առանձնացել են իրենց հանդերձանքով

Մեսսին, Ռոնալդուն և ևս 5 ֆուտբոլիստ, ովքեր առանձնացել են իրենց հանդերձանքով

Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի բնակիչներին զարմացրեց՝ փողոց դուրս գալով թափառաշրջիկի հանդերձանքով: Հիշենք ևս 6 ֆուտբոլիստի, ովքեր առանձնացել են իրենց հանդերձանքով:

Կրիշտիանու Ռոնալդու

Ո՛չ, Ռոնալդուն գեղեցիկ կոստյումով չներկայացավ հանրությանը: Ընդհակառակը՝ պորտուգալացին փորձեց նմանակել Մադրիդի ամենահասարակ բնակիչներին: Դիմահարդարում, կեղծ մորուք, կեղտոտ բամբակյա վերնաշապիկ… Այդ տեսքով Ռոնալդուն հայտնվեց մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Պլասա-դե-Կալյաո հրապարակում: Նա սկսեց անցորդների աչքի առաջ գնդակով հնարքներ կատարել:

Ռոնալդուի ծրագիրն աշխատեց. անցորդները մտածեցին, որ նա այդպես փորձում էր գումար վաստակել: Մեկժամյա դերակատարումից հետո Ռոնալդուն բացահայտեց իր ով լինելը: Փոքրիկ տղայի հետ գնդակ խաղալուց հետո ինքնագիր թողեց գնդակի վրա, ապա հանեց կեղծամն ու մորուքը: Փոքրիկն ապշած էր ու ասելու ոչինչ չուներ:

Լեո Մեսսի

Ինչպե՞ս կարող ենք շարքն առանց Ռոնալդուի գլխավոր մրցակից Լեո Մեսսիի թողնել: 2013-ի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Մեսսին բոսորագույն կոստյումով ներկայացավ: Նրա հանդերձանքը քննարկման մեծ ալիք բարձրացրեց: Ճիշտ է՝ Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանիի հագուստները կրող Մեսսիի համար դա ամենաարտասովորը հանդերձանքը չէր: 2012-ի նույն մրցանակաբաշխության ժամանակ նա պուտավոր կոստյումով էր ներկայացել:

Մարիո Բալոտելի

Իտալացի հարձակվողը միշտ էլ տարօրինակ հագուստներով է աչքի ընկել, սակայն նրա ամենավառ աքսեսուարը հսկայական ձեռնոց հիշեցնող գլխարկն է: Դրանով Բալոտելլին «Մանչեսթեր Սիթիի» երեկույթներից մեկին է գնացել. բոլորը պետք է արտասովոր որևէ բան կրեին: Բալոտելիին տեսնելով՝ Մեսսիի ճաշակի հարցում կասկած լինել չի կարող:

Ռիգոբեր Սոնգ

Աֆրիկացի շատ ֆուտբոլիստներ այնպես են հագնվում, որ կասկածի տակ է դրվում նրանց հոգեկան հավասարակշռությունը, սակայն Ռիգոբեր Սոնգը, ով Կամերունի հավաքականի պատմության ամենաերկարակյաց ֆուտբոլիստն է, առաջ անցավ բոլորից: Կարիերայի մայրամուտին պաշտպանը սկսեց փորձարկումներ կատարել ոչ միայն մազերի, այլ նաև հագնվելու ոճի հետ: Բանը հասավ նրան, որ աֆրիկական Տիրոլիա քաղաքի օդանավակայանում լրագրողները Սոնգին կնոջ տեղ դրեցին:

Այնպես հագնվելու տաղանդը, որ բոլորը կորցնեն խոսելու կարողությունը, Ռիգոբերը փոխանցել է ազգականին՝ Ալեքսիս Սոնգին, ով նույնիսկ իր ապրանքանիշն ունի՝ «Tchakap»: 

Ջիբրիլ Սիսե

Եվս մեկ սևամոթ ֆուտբոլիստ, ով միշտ պատրաստ է զարմացնել վառ գույներով: Սիսեն ներկել է մազերն ու մորուքը, իսկ հանդերձարանում մի շարք արտասովոր հագուստներ ունի: Նույնիսկ հարսանյաց արարողությանը Սիսեն կարմիր գլխարկով, կոստյումով ու արծաթագույն ձեռնափայտով է ներկայացել: 

Մարիո Գյոտցե

«Բավարիայի» կիսապաշտպանի գործերը հիմա այնքան էլ լավ չեն:: Գուցե պատճառն այն է, որ նա մյունխենյան ակումբում հենց առաջին օրվանից նա որոշեց մեմերի հերոս դառնալ: Իր շնորհանդեսի ժամանակ նա «Nike»-ի շապիկով էր ու խիստ բարկացրեց ապրանքանիշի հակառակորդ «adidas»-ին, որը մինչև այսօր էլ հովանավորում է ակումբին: Շուտով Մարիոն նման հնարք կիրառեց նաև Գերմանիայի հավաքականում ու դարձավ «adidas»-ի թշնամին:

Դեմի Դե Զեուվ

Հոլանդացին իր երկրում մեծ ճանաչում ունի նաև նորաձևության ասպարեզում:

«Նա հագուստից բացի նաև պայուսակներ ու դրամապանակներ է արտադրում… Հիմա այդ ապրանքանիշը շատ հայտնի է Հոլանդիայում: Ես նույնպես օգտվում եմ նրանց տեսականուց»,-Դե Զեուվի մասին հպարտությամբ է խոսում Քվինսի Պրոմեսը: Ֆուտբոլում, սակայն, Դեմիի գործերը վատ են. անցյալ մրցաշրջանը նա անցկացրեց հոլանդական «Բրեդի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում