Չեմպիոնների լիգա. Հայտնի են զամբյուղները

Չեմպիոնների լիգա. Հայտնի են զամբյուղները

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր երեկոյան Մոնակոյում կայանալու է Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: ՈւԵՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է, թե 32 թիմերը որ զամբյուղներում են ներառված:

Առաջին զամբյուղ՝ «Բարսելոնա», «Բավարիա», «Չելսի», «Բենֆիկա», «Պարի Սեն Ժերմեն», «Յուվենտուս», «Զենիթ» և ՊՍՎ:

Երկրորդ զամբյուղ՝ «Ռեալ», «Ատլետիկո», «Պորտու», «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Վալենսիա», «Բայեր» և «Մանչեսթեր Սիթի»

Երրորդ զամբյուղ՝ «Շախտյոր», «Սևիլյա», «Լիոն», «Դինամո Կիև», «Օլիմպիակոս», «Գալաթասարայ», ԲԿՄԱ, «Ռոմա»:

Չորրորդ զամբյուղ՝ ԲԱՏԷ, «Բորուսսիա Մյոնխենգլադբախ», «Վոլֆսբուրգ», «Դինամո Զագրեբ», «Մաքքաբի», «Գենտ», «Մալմյո», «Աստանա»:

Խմբային փուլում չեն մրցելու միևնույն զամբյուղի թիմերը, միևնույն երկիրը ներկայացնող թիմերը և ՈւԵՖԱ-ի՝ 2014 թվականի ամռանն ընդունած որոշման համաձայն՝ Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացնող թիմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում