Լիոնել Մեսսին՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

Լիոնել Մեսսին՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանության միջոցառման շրջանակում հայտարարվեց նախորդ մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի անունը:

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսիի, Լուիս Սուարեսի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի պայքարում հաղթող ճանաչվեց Մեսսին: Հիշեցնենք, որ 2014-15թթ. մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գավաթակիր, դարձել է Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն, գերազանցել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու Ռաուլ Գոնսալես Բլանկոյի արդյունավետության ռեկորդը:

Լավագույնին ընտրել են ՈւԵՖԱ-ի անդամ 54 ֆուտբոլային ասոցիացիաների լրագրողների քվեարկությամբ: Նախորդ տարիներին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել են Լիոնել Մեսսին (2011), Անդրես Ինյեստան (2012), Ֆրանկ Ռիբերին (2013) և Կրիշտիանու Ռոնալդուն (2014)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում