Կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը

Կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը

Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Նախապես 4 զամբյուղների բաժանված 32 թիմերն ընդգրկվեցին 8 խմբերում:

A խումբ. «Պարի Սեն Ժերմեն», «Ռեալ», «Շախտյոր», «Մալմյո»:

B խումբ. ՊՍՎ, «Մանչեսթեր Յունայթեդ», ԲԿՄԱ, «Վոլֆսբուրգ»:

C խումբ. «Բենֆիկա», «Ատլետիկո», «Գալաթասարայ», «Աստանա»:

D խումբ. «Յուվենտուս», «Մանչեսթեր Սիթի», «Սևիլյա», «Բորուսսիա Մյոնխենգլադբախ»:

E խումբ. «Բարսելոնա», «Բայեր Լևերկուզեն», «Ռոմա», ԲԱՏԷ:

F խումբ. «Բավարիա», «Արսենալ», «Օլիմպիակոս», «Դինամո Զագրեբ»:

G խումբ. «Չելսի», «Պորտու», «Դինամո Կիև», «Մաքքաբի»:

H խումբ. «Զենիթ», «Վալենսիա», «Լիոն», «Գենտ»:

Խմբային փուլում բացառվում է նույն զամբյուղի, նույն երկիրը ներկայացնող թիմերի հանդիպումը: Բացի այդ, 2014 թվականի ամռանն ՈւԵՖԱ-ն որոշում էր ընդունել, որի համաձայն՝ մրցաշարի այս փուլում չեն կարող մրցել Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացնող թիմերը:

 

Խմբային փուլում թիմերն իրար հետ երկու հանդիպում են անցկացնելու՝ տնային և արտագնա: Առաջին տուրի խաղերը կայանալու են սեպտեմբերի 15-ին և 16-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը կատալոնական «Բարսելոնան» է, որը նախորդ խաղարկության եզրափակչում առավելության հասավ «Յուվենտուսի» նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում