Չեմպիոնների լիգա. Հաստատվել է խմբային փուլի ժամանակացույցը

Չեմպիոնների լիգա. Հաստատվել է խմբային փուլի ժամանակացույցը

ՈւԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլի ժամանակացույցը: Խմբային փուլի առաջին տուրի խաղերը կայանալու են սեպտեմբերի 15-ին և 16-ին:

Սեպտեմբերի 15

A խումբ: «Պարի Սեն Ժերմեն» – «Մալմյո», «Ռեալ Մադրիդ» – «Շախտյոր»

B խումբ: «Վոլֆսբուրգ» – ԲԿՄԱ, ՊՍՎ – «Մանչեսթեր Յունայթեդ»

C խումբ: «Գալաթասարայ» – «Ատլետիկո», «Բենֆիկա» – «Աստանա»

D խումբ: «Մանչեսթեր Սիթի» – «Յուվենտուս», «Սևիլյա» – «Բորուսսիա Մյոնխենգլադբախ»

Սեպտեմբերի 16

E խումբ: «Բայեր» – ԲԱՏԷ, «Ռոմա» – «Բարսելոնա»

F խումբ: «Դինամո Զագրեբ» – «Արսենալ», «Օլիմպիակոս» – «Բավարիա»

G խումբ: «Դինամո Կիև» – «Պորտու», «Չելսի» – «Մաքքաբի»

H խումբ: «Վալենսիա» – «Զենիթ», «Գենտ» – «Լիոն»

Երկրորդ տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 29-ին և 30-ին: Երրորդ տուրի խաղերը նախատեսված են հոկտեմբերի 20-ին և 21-ին, չորրորդ տուրնը՝ նոյեմբերի 3-ին և 4-ին, հինգերորդինը՝ նոյեմբերի 24-ին և 25-ին, իսկ վերջին տուրի խաղերը՝ դեկտեմբերի 8-ին և 9-ին:

Խմբային փուլի ժամանակացույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում