«ԻնդիՔարի» արշավորդները երթ են կատարել ի հիշատակ Ջասթին Ուիլսոնի (տեսանյութ)

«ԻնդիՔարի» արշավորդները երթ են կատարել ի հիշատակ Ջասթին Ուիլսոնի (տեսանյութ)

Կալիֆորնիայում «Սոնոմա Ռեյսուեյ» մայրուղում արշավից առաջ «ԻնդիՔարի» ավտոարշավորդները հայտնի «Ոսկե դարպասներ» կամուրջով երթ են կատարել՝ այդպիսով պատիվ մատուցելով «Անդրետիի» նախկին արշավորդ Ջասթին Ուիլսոնի հիշատակին, ով զոհվել էր կիրակի օրը տեղի ունեցած վթարի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով։

Ուիլսոնի մահը ստիպել է նորից բարձրացնել ավտոարշավների անվտանգության հարցն ու բազմաթիվ քննարկումների տեղիք տվել։

«Անդրատիում» Ուիլսոնի գործընկեր Մարկո Անդրատին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Շատ հուզիչ պահ էր։ Ես կամուրջն անցա Ջասթինի բոլիդով»։

«Այս հանգստյան օրերին մենք բոլորս ծանր սրտով ենք մրցուղի դուրս գալու»,-գրել է Սոնոմայի վերջին հաղթող Սքոթ Դիքսոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում