«Sinquefield cup». Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղացին

«Sinquefield cup». Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղացին

Մեկօրյա դադարից հետո ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում վերսկսեց «Սինքֆիլդի գավաթ» շախմատային սուպերմրցաշարը:

Մրցաշարի վեցերորդ տուրում կայացավ առաջատարների` Լևոն Արոնյանի և Մագնուս Կարլսենի պարտիան: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերի և աշխարհի չեմպիոնի պայքարը խաղաղ ելք ունեցավ. 32-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին ոչ-ոքիի: Պարտիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև:

Տուրի մյուս պարտիաներում Վաշյե-Լագրավն առավելության հասավ Թոփալովի նկատմամբ, Գրիշչուկը հաղթեց Կարուանային, Հիկարու Նակամուրան` Ուեսլի Սոյին, իսկ Անիշ Գիրի-Վիշվանաթան Անանդ պարտիայում ոչ-ոքի արձանագրվեց: Վեցերորդ տուրից հետո Արոնյանը և Կարսլենը ունեն 4-ական միավոր ու շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանց 3.5-ական միավորով հաջորդում են Գիրին, Վաշյե-Լագրավն ու Նակամուրան:

Հավելենք, որ յոթերորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցելու է Նակամուրայի հետ, իսկ Կարլսենը սպիտակներով խաղալու է Գրիշչուկի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում